01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկվածների մասնագիտական կրթությունն ապահովելու նախագիծը

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: Գործադիրն առաջին ընթերցմամբ 88 կողմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է մասնագիտական ուսուցման կազմակերպում այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել և ավարտել են պատժի կրումը:

Հիշեցնենք՝ փաթեթի նպատակները քաղաքացու վերասոցիալականացումն ու վերաինտեգրումն ու կրկնահանցագործության կանխումն են: Նախատեսվում է պատիժը կրած քաղաքացիներին այնպիսի արհեստներ սովորեցնել, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա հետագայում ապահովել իր զբաղվածությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ