Սիրիայում դպրոցի վրա ավիահարվածի հետեւանքով 22 երեխա է մահացել
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքի դպրոցի վրա ավիահարվածների հետեւանքով 22 աշակերտ ու 6 ուսուցիչ է մահացել, գրում է РИА Новости-ն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ նշվում է, որ դպրոցը մի քանի ավիահարվածի է ենթարկվել։
«Սա ողբերգություն Է, սա չարագործություն Է: Եվ եթե դա միտումնավոր Է արվել՝ պատերազմական հանցագործություն Է»,- ասված Է հայտարարության մեջ։