22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի «ունեցվածքը» կլուծարվի. Ժողովուրդ

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ իրենց նախարարության հաշվեկշռում գտնվող «Դիլիջանի ուսումնական կենտրոնը» հնարավոր է՝ առաջիկայում լուծարվի։ Իսկ ուսումնական կենտրոնի շքեղ համալիրի ճակա տագրի հետ կապվւսծ նախարարը հուշեց, որ այն կհանձնվի պետական գույքի կառավարման վարչությւսնը։

Իսկ թե վերջինս ինչպես կվարվի շենքի հետ՝այն աճուրդի կհանի, թե ոչ, նախարարը չհայտնեց։ Հիշեցնենք, որ 2011 թվականից այդ կենտրոնի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 300 մլն դոլար։ Այս կենտրոնի կառուցման կնքահայրը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն Էր։ Սկզբում, երբ նա դեռեւս ՊԵԿ նախագահ էր, համալիրը սկսեց կառուցել որպես ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն, այնուհետեւ՝ 2014-ին ֆինանսների նախարար նշանակվելուց հետո, կառույցը տեղափոխվեց այդ գերատեսչության հաշվեկշիռ։ Իսկ այժմ էլ պարզվում է, որ այն անիմաստ կառույց է։ Սա պետության փողերի վատնման ամենավառ օրինակներից է։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ