27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին:

Ըստ  թուրքական «Aksam» թերթի` Էրդողանը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս, հետևյալ համեմատականն է անցկացրել:

«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է  ասել: Մեր բեռը ծանր է… Եվրոպական երկրներում այլատյացությունը գնալով աճում է: Դրան առաջինը և ամենակտրուկը մենք ենք արձագանքում, քանի որ այնտեղ ապրող ավելի քան 5մլն հայրենակից ունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Այնուհետեև Էրդողանը խոսել է Թուրքիայի   կողմից աջակցություն վայելող «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հաջող գործողությունների մասին: Մասնավորապես, նշել է, որ վերջիններս մաքրեցին Սիրիայի Ջերաբլուս, Ռայի և Դաբըք քաղաքները  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Այժմ էլ նրանք շարժվում են Սիրիայի ալ Բաբ քաղաք, որը կրկին ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում:

Անդրադառնալով Հալեպի խնդրին, Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է այդ թեման:

«Ասել եմ, որ Հալեպում կարելի է հասնել խաղաղության: Հալեպում  հաշիվներ պարզելը ճիշտ չի, քանի որ Հալեպը մեզ հետ մշակութային կապեր ունի: Եթե հանկարծ այնտեղ մի բան լինի, մարդիկ գալու են Գազիանթեփ և Քիլիս»:

Էրդողանի խոսքերով` իրենք նաև մաքրելու են Սիրիայի Մանբիչ քաղաքը քրդական   «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) զինյալներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ