Ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի կարիքն ունենք․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքն ունի:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղակացմամբ՝ ռուսական «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու համար պատրաստ է անել ցանկացած անհրաժեշտ քայլ:
Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման դեպքին՝ Թուրքիայի նախագահը այն բնորոշել է, որպես «ցավալի միջադեպ»:
«Սիրիայի տարածքում տեղի ունեցած այս դեպքի մեղավորները ձերբակալվել են և ներկայումս ընթանում է նրանց դատավարությունը: Ռուս օդաչուի մահվան պատճառը դարձած անձը այս պահին բանտում է»,-ասել է նա:
Թուրքիայում ռուս-թուրքական համագործակցությամբ կառուցվող Աքքույու ատոմակայանի շինարարությանը մասին խոսելիս Էրդողանը նշել է, որ այն կարևոր նախագիծ է, որը հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել: