08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե կառավարությունը փոշմանում է, պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ»

Ազգային ժողովը հերթական նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց եզդի ազգի ցեղասպանության մասին: Նա նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ» հայտարարությանը: «Պարոն Սահակյան, ես հորդորում եմ Ձեզ հայտարարության տեքստը քննարկել այսօր կամ վաղը: Շատ կարևոր է, որ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող ցեղասպանություն մասին ՀՀ ԱԺ-ը տա իր հստակ գնահատականը: Հայտարարությայան տեքստը պատրաստ է, ճիշտ չի լինի այն այս քառօրյայում չքննարկել»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ինքը կվորոշի երբ և ինչ օրինագիծ դնել քննարկման: ԱԺ նախագահը հիշեց նաև նաև օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանի կողմից բարձացված «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող հարցը: ««Նաիրտի» վերաբերյալ ասեմ, որ շատ լավ կլինի՝ լսումներ կազմակերպեք, որովհետև երեկ էլ հայտարարեցինք, որ Կառվարարությունն ու հանձնաժողովը դրական եզրակացություն ունեն, ինչն այդպես չէ: Դրա համար լսումներ կկազմակերպենք»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարն  արձագանքեց.«Եթե նախարարն ինձ հետ խոսում է ու ասում, որ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո կառավարությունը փոշմանում է իր , ապա էստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ, պրոբլեմը Կառավարության մեջ է: Թող հստակեցնի կառավարությունն իր դիրքորոշումը՝ կողմ է, դեմ է, թե ձեռնպահ է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ