19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը վախեցե՞լ է . Ժամանակ

Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին: Թերթի հարցին, թե ինչու է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին  Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է հիմա արդեն կարող է մասնակցել:

Ի դեպ, Գ. Ծառուկյանը նիստի ժամանակ մասնակցեց միայն քվեարկություններին եւ դրանցից անմիջապես հետո լքեց դահլիճը:

Այն  հարցին, թե արդյո՞ք իր այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ եւ իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը եւ նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը, Ծառուկյանը պատասխանեց. “Ես արդեն պատասխանեցի”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ