02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ներկրման ոլորտում կունենանք ազատական համակարգ»

«Ներկրման ոլորտում կունենանք շատ ավելի ազատական համակարգ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ  Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ այս առումով վարչապետ Կարեն Կարապետյանի հնչեցրած մտքերն իրատեսական են. «Բայց կարծում եմ, որ դա կապված է մաքսային վարչարարություն իրականացնող մարմինների ֆենոմենի հետ: Տեսեք, ապրանքի ներկրման համար մեր իրավական դաշտը երբեք խոչընդոտ չի ստեղծել որպես այդպիսին: Ուրիշ հարց է, որ մաքսային վարչարարության տեսակետից ձևավորվում էր ոչ հավասար պայմաններ, եւ դա նպաստում էր, որ այս կամ այն խաղացողն ավելի լավ մրցակցային դիրք էր գրավում: ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում  է  ազգային մաքսային մարմինների դերի նվազում:  Այսօր մաքսային վարչարարություն իրականացնող մարմինները մրցակցում են, եւ եթե Հայաստանի մաքսային մարմինները բարենպաստ պայմաններ չեն տալիս ներկրողներին, ապա նրանք ներկրում են Եվրասիական տնտեսական գոտու այլ սահմանների միջոցով: Ուստի, կարծում եմ, որ ներկրման ոլորտում կունենաք շատ ավելի ազատական համակարգ»,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ