23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 20-ին ընդունեց  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի ”Հյուսիս-հարավ ծրագրի” Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք” ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները,  իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները:

Նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց “Հյուսիս-հարավ”-ի` սահմանված ժամկետումաշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատեց ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ