10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքի տեղեկացմամբ փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը:

Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում:

Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատորՈւղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն Քըրալը:

Իզմիրի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 400 կարճամետրաժ ֆիլմ 78 երկրից, այդ թվում Իրանից, Գերմանիայից, Հայաստանից, Իտալիայից, Կուբայից, Աֆղանստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԵՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Իրաքից:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ