28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փոխոստիկանապետի դուստրը կստանա միլիոնները. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, եւ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ուներ նաեւ բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան։ Այսպես՝ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմել էր դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված էր վարույթ չընդունել Լ. Հունանյանի հայցերը։

Սակայն վերջինս որեւէ կերպ չէր հանձնվում եւ տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմել էր դատարան։ «ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։

Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ- ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վեասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։ Եվ այսպես՝ ԲԿ-ն եւ Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ