28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է վարչապետը կորցնում «դրայվը». Հայկական Ժամանակ

Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես Աժ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը։ Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր նույնպես։ Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից։ Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները։

Վերջիններս առայժմ մեծ հույսեր հն կապում այս կառավության հետ, եւ դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ եւ կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ , զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը » եւ այլն: Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:

Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին։ Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հստակ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել Էր։ Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում։

Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական արմատականախնդիրների վերաբերող հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում այդպես էլ համոզիչ ձեակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից: Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ոչինչ չասող պատասխաններ։ Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքներ» չեն վրիպում։ Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան աոաջիկայում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթերի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ