26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

“Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաեւմեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է:

Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում և սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի եւ հայ արվեստագետ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ