21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդրարանում, մինչ կառավարության ծրագրի ներկայացումը, ներկայացրեցին իրենց խմբակցության տեսակետը՝ կառավարության ծրագրի մասին: Ա. Վարդանյանի խոսքով՝ մոտ տասն օր է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, կառավարությունը անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, և իրենք էլ զուգահեռ իրենց մոտեցումներն էին ներկայացնում: «Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի կարևորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում տարբեր առումներով, բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են ձևակերպվելիք խնդիրները հնարավորինս ճշգրիտ: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է և իրավիճակին լրիվ համարժեք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ արձանագրել են, որ ծրագրում առնվազն 90 տոկոսով ներառված են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր և տեղ են գտել իրենց և ՀՀԿ-ի համագործակցությանհամաձայնագրի մեջ:

«Մենք իսկապես քննարկումներում ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա՝ երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրն իր խնդիրներով, նպատակադրումներով,ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը և արդեն ընթացքում ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաև գնահատելու ժամանակը»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով՝ իրենք ուզում են հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, նոր արյուն է մտնում երկիր, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում: «Մնում է՝ փորձենք բոլորս ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստտեղծենք, որպեսզի իսկապես մեր երկրում, մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն»,- ասաց Վարդանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ