15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարվածի տակ են. Հրապարակ

Ավիասպասարկում իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք տարիներ շարունակ մասնակցել են պետության կարիքների համար հայտարարվող պետգնումներին ու ավիատոմսեր ապահովել պետական չինովնիկների համար, այսօր փաստի առաջ են կանգնել՝ զրկվելով եկամտի կարեւոր աղբյուրից։ Ընդամենը երեք օր առաջ ուժի մեջ է մտել կառավարության նոր որոշումը, որով պետությունն այսուհետ ավիատոմսերի գնումը կատարելու է մեկ օպերատորի՝ «ԷԿԵՆԳ»-ի միջոցով։

Կառավարության սահմանած նոր կարգի դեմ բողոքող ընկերություններն օրերս նամակով դիմել են վարչապետին։ Նամակում մասնավորապես նրանք նշել են, թե ՀՀ ավիաշուկայի շուրջ 30 տոկոսից իրենք զրկվել են, ինչը նշանակում է, որ հարվածի տակ է ոլորտն սպասարկող միջին ու փոքր բիզնեսը։ Կառավարությունում, մեր տեղեկություններով, արդեն իսկ ծանոթւսցել են հիշյալ նամակի բովանդակությանը եւ որոշ վերապահում ունեն վերոնշյալ 30 տոկոսի մասով։ Սա նշանակում է, որ օդանավակայանի յուրաքանչյուր երրորդ ուղեւորը պետական պաշտոնյա է։

Մինչդեռ, ըստ հաշվարկների, իրականում պետական ապարատի կարիքների համար գնվող տոմսերի քանակն անհամեմատ ավելի քիչ է՝ չի գերազանցում ավիաշուկայի անգամ 1 տոկոսը։ Նամակի հեղինակների հետ, ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում կհանդիպեն կառավարությունում եւ կքննարկեն նրանց բարձրացրած մտահոգությունը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ