10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Անկարայում արգելվել են ամեն տեսակ ցույցերն ու հավաքները

Անկարայի նահանգապետարանը այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 30-ը նահանգում արգելել է բոլոր տեղակի հավաքների անցկացումը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության նկատառումներով մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են ամեն տեսակի հավաքները, բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները:

Որոշումը հրապարակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` երկրում ահաբեկչության ռիսկի մեծացման մասին նախազգուշացումներից հետո:

Նշվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մեկամյա տարելիցի առիթով զոհերի հիշատակը հարգելու արարողությունը և «KESK» արհմիությունների ֆեդերացիայի միջոցառումներն արգելելուց հետո նահանգապետարանը հետքայլ էր կատարել` թույլ տալով որոշ միջոցառումների անցկացումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ