28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը. Շարմազանով (վիդեո)

«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նախ Թուրքիան համանախագահ երկիր չէ, այն հաճախ ունեցել է հանցագործ և միակողմանի դիրքորոշում այս հարցում. «Պարոն Լավրովին հիշեցնեմ իր իսկ խոսքերը, որ ասել է ապրիլի 22-ին Երևանում, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր, և Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական տեսակետին: Ավելին պարոն Լավրովն ասաց. «Թուրքիայի գործելաոճը խնդրի ոչ թե խաղաղ, այլ ռազմական կարգավորման կոչ էր»»,-Լավրովի խոսքերը մեջբերեց Է. Շարմազանովը:

Նա հավելեց՝ ՀՀ-ն էլ համաձայն է Լավրովի՝ ապրիլի 22-ին հնչեցրած վերանշյալ հայտարարության հետ, իսկ ՀՀ-ի նպատակը միշտ էլ եղել է խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից: Հարցին, թե ինչ է նշանակում ՌԴ-ի ԱԳ նախարարի շուրթերով հնչեցնել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «ԱԺ փոխնախագահի շուրթերով էլ ասվում է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք անկախ պետականություն ենք ու թույլ չենք տա, որ ռազմատենչ, ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան նախևառաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները, ճիշտ կլիներ, որ միջազգային հանրությունը ստիպեր նրան կատարել ցյուրիխյան պարտավորությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ