ՀՅԴ-ն չի կարողանա /վիդեո/
“Ես իմացել եմ որ այսօր այստեղ ակցիա կա և եկել եմ որպես Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացի”,-իր ներկայությունը` ընդդեմ գազի սակագների թանկացման նախապես հայտարարված հավաքին, այսպես մեկնաբանեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը :
Իրավաբան-տնտեսագետ Մինասյանը չի ցանկանում պատկերացնել անգամ, թե ինչ տեղի կունենա, եթե գազի գինը իսկապես բարձրանա 64 տոկոսով: ” Անգամ ազատամարտիկներն են դժգոհում և արդարացի են դժգոհում, մյուս կողմից էլ կիրառվում է այս թանկ քաղաքականությունը, որի արդյունքում հայաթափություն է իրականացվում : Իսկ ՀՅԴ-ը որքան էլ փորձի իրավիճակում փոփոխություն մտցնել չի կարողանա, քանի որ ժողովրդի աջակցության կարիքը կա:
Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում: