09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատարանը մերժեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքը։

Եղնուկյանը վիճարկում էր դատախազի որոշումը՝ իր տեսակցությունների վրա արգելանք դնելու վերաբերյալ։

Նախորդ նիստում դատավորը որոշել էր թույլատրել Եղնուկյանի մասնակցությունը այսօրվա նիստին։ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, թե տեսակցությունների արգելքը ոչ իրավաչափ է, իսկ Կարո Եղնուկյանը նշեց, որ իրեն պարզապես պաժում են՝ թույլ չտալով տեսակցությունները։ Նա դատարանից խնդրեց թույլատրել հանդիպել դստեր, եղբոր եւ մոր հետ։

Դատավոր Մեսրոպ Մակյանը, խորհրդակցական սենյակից գալով, մերժեց Եղնուկյանի բողոքը։

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ