16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Չեղյալ ճանաչել Վրաստանը գինու բնօրրան ճանաչելու որոշումը

‘ԵՄ-ն առանց ուսումնասիրման Վրաստանը հռչակել է գինու առաջացման բնօրրան: Ճիշտ է, Արենիում գտել են մի հուշարձան, որից կարելի է ենթադրել, որ գինին առաջացել է մեզանից: Չնայած դրան հաստատ չենք կարող ասել, որովհետեւ Վրաստանում էլ կարող են գտնել ավելի մեծ հուշարձան’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնձաները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը:

Վերջինս համոզված է, որ վրացիները երկար աշխատանք են կատարել, և պետական մոտեցման շնորհիվ իրենց երկիրը հռչակել են գինու բնօրրան, սակայն մեղավոր է նաեւ հայկական կողմը. ‘Հուշարձանը գտնելուց հետո մենք պետք է առաջինը բարձրացնեինք այդ հարցը, բայց բարձրաստիճան մարմինների կողմից ես որեւէ վերաբերմունք չեմ նկատել: Հնագետը չէ, որ պետք է որոշի նրա ճակատագիրը, քանի որ այն բոլորինս է: Եթե զբաղվող լիներ, նման բան չէր լինի’,-պարզաբենց Գասպարյանը:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հավելեց, որ իրենք դիմել են ԵՄ-ի հարցերով իրավաբաններին, որոնք մեծ գումար են պահանջում, որպեսզի Հայաստանի շահերը պաշտպանեն: Նպատակն է չեղյալ հայտարարել Վրաստանը գինու բնօրրան հայտարարելու փաստը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ