28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Փուչ թվեր»

«Վարչապետը տեխնոկրատների  կառավարություն է ձևավորում: Կարեն Կարապետյանն, այսպես ասած, կուսակցական պատկանելությանն ուշադրություն չի դարձրել  կառավարության կազմը ձևավորելիս», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ  վարչապետի վերոնշյալ քայլերից հետո գործարարները  հավատով կլցվեն նրա ձևավորած կաբինետի նկատմամբ, ինչը կարևոր դերակատարում ունի երկրի տնտեսության զարգացման համար:

«Վարչապետն ուժեղ մենեջեր է: Նա տնտեսական բլոկին ուշադրություն  է դարձնում: Բնականաբար, մեկ ամսվա ընթացքում ինչ-որ կտրուկ փոփոխություններ չէինք կարող ակնկալել, բայց որոշակի դրական երևույթներ կան, որոնք պետք է արձանագրել: Մինչ այս  տարիներ շարունակ՝  մեզ փուչ թվեր էին հրամցնում:

Ասում էին՝  երկու-երեք տոկոս տնտեսական  աճ է եղել: Եթե այդպես լիներ, աղքատության շեմն այսքան չէր բարձրանա, մարդիկ չէին արտագաղթի … Մեզ հստակ, կոնկրետ քայլեր են պետք  այս վիճակից դուրս գալու համար», – ընդգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ