Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
Նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: