25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գազի սակագինը` 90 օրում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ գործող կարգի, “ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲ եւ  ՛՛Տրանսգազ՛՛ ՍՊ ընկերությունների հայտը պետք է քննարկի 90 օրում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, “ՀայՌուսգազարդ՛ -ն  ու  ՛՛Տրանսգազ”-ը հայտ են ներկայացրել հանձնաժողով` գազի սակագինը վերանայելու առաջարկով:

“Սակայն, դա չի նշանակում, որ 90 օր հանձնաժողովը հարցը պիտի նայի: Լուրջ, տնտեսագիտական ուսումնասիրություններ պիտի արվի, հանրային լսումներ պիտի կազմակերպվեն”,- ասաց խոսնակը:

Մեր այն դիտարկմանը, թե որպես կանոն` նմանատիպ հայտերը բավարարվում են, տիկին Ստեփանյանը  ասաց, որ չի կարող կոնկրետ հիշել, թե որն է բավարարվել, որը մերժվել:

“Էլի եմ կրկնում, պիտի հայտը նայվի, վերլուծություններ արվի: Գիտեք մեզ համար հե՞շտ է բավարարել նման հայտերը: Մենք էլ մարդ ենք չէ՞, մտածում ենք մեր բնակիչների մասին”,-ասաց մամուլի քարտուղարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ