28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իշխանությունները մեղավո՞ր են, որ ընդդիմադիրները միայն վախկոտներին են ընդգրկում» (վիդեո)

«Որևէ տեղ անհնար է իշխանափոխություն անել, եթե ընդդիմությունն այդտեղ վստահեի ու անկաշառ անձ չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա հիշեցրեց, որ Վանաձորում երեկ կրկին «Հանրապետական» քաղաքապետ ընտրվեց, ու դա ընդդիմության մեղքն է. «Հիմա էլ հայտարարում են ովքեր են դավաճաննեը, ես եմ, նա է»,-նկատեց նա: Ըստ Իսագուլյանի իշխանությունը ճնշումներ չի գործադրել ավագանու այն 4 անդամների վրա, ովքեր կողմ են քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին` նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: 

«Բացարձակ ճնշում չկար, ում վրա էլ կար, թող ասի, ի՞նչից է վախենում այդ մարդը, բա որ գնա պատերազմ,  ի՞նչ կլինի,  բա որ ազերիների ձեռքն ընկնի, սաղ երկիրը կծախի: Իշխանությունները մեղավո՞ր են, որ ընդդիմադիրները միայն վախկոտներին են իրենց ցուցակում ընդգրկում»,-ասաց Իսագուլյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ