27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինն ու Էրդողանը կարող են «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ստամբուլում այսօր` հոկտեմբերի 10-ին անցկացվող Միջազգային էներգետիկ համաժողովի նիստի շրջանակներում հանդիպելու են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 նախագահների հանդիպման օրակարգի ամենակարևոր թեմաներն են լինելու «Թուրքական հոսք» գազատարի կառուցման, Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույու ատոմակայանի, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ կրառվող վիզային ռեժիմի և Սիրիայի հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Թուրքական աղբյուրը, հղում անելով էներգետիկ փորձագետներին, նշում է, որ ամենայն հավանականությամբ այսօրվա հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը կստորագրեն «Թուրքական հոսքի» շինարարության պայմանագիրը:

Սպասվում է նաև, որ փոփոխություններ կմտցվեն Ռուսաստանից բնական գազի գնման վերաբերյալ համաձայնագրի մեջ` ծավալների մեծացման առումով:

Նշվում է, որ Թուրքիան պնդելու է, որպեսզի Ռուսաստանը ամենակարճ ժամանակում վերացնի իր քաղաքացիների նկատմամբ կիրառվող վիզային ռեժիմը: Սակայն ռուսական կողմը դրական չի նայում այդ հանգամանքին` մտավախություն ունենալով, որ կմեծանա ռադիկալ իսլամիստների հոսքը Ռուսաստան:

Կողմերը կքննարկեն նաև Աքքույու ատոմակայանի շինարարության արագացման հետ կապված հարցեր:

Այսօրվա հանդիպումը ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո 2 երկրների ղեկավարների միջև տեղի ունեցող արդեն 3-րդն է օգոստոսի 9-ին Սանկ Պետերբուրգում և սեպտեմբերի 3-ն Հոնկ Կոնգում կայացած հանդիպումներից հետո:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ