07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Ինչ որ հավատով խնդրես, կտրվի քեզ»

Պարսկաստանի թագավորը մի տղա ուներ, որը կուզիկ էր ծնվել և այդ վիճակը ցավ էր պատճառում իրեն։

Երբ գահաժառանգը տասը տարեկան եղավ, խնդրեց հորից, որ ամբողջ հասակով իր արձանը պատրաստել տա ու կանգնեցնի իր ննջարանի պատուհանի առջևում գտնվող տաղավարում։

Խնդրանքը կատարվեց և կոփվեց իր գեղակերտ արձանը; Տղան՝ օրվա գրեթե բոլոր ժամերին հիասքանչ դիտում էր մարմարակերտ արձանը։ Անցավ ավելի քան տասը տարի և գահաժառանգը դարձավ քսան տարեկան։

Մի օր էլ հայելու մեջ նկատեց ինքնիրեն ու տեսավ, որ մեջքի կուզը անհետացել էր։

Մի կասկածեք, այլ հավատով խնդրեք ու կստանաք։

Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ