Հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է տանկիստի օրը
Ժամանակակից Հայաստանի տանկային զորքերը ժառանգել են Հայկական ԽՍՀ-ի Զինված ուժերի կազմում ձեւավորված տանկային զորքերի ավանդույթները, փորձը, մասամբ՝ պարկը: 1991 թվականի սեպտեմբերին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում սկսվում են տանկային զորքերի պլանային բարեփոխումները: 1992-ի հոկտեմբերի 8-ին արդեն Հայաստանի Զինված ուժերի տանկային զորքերի բարեփոխումներն ու ձեւավորումն ավարտվում է:
Հայ տանկիստների շրջանում առավել հայտնի է Զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը: Իսկ դեռեւս 1940 թվականի մայիսին հայերի շրջանում առաջինը Խորհրդային Միության Հերոսի կոչման է արժանանում տանկիստ Կարապետ Սիմոնյանը:
2014 թվականի օգոստոսին մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեց տանկային բիաթլոնի աշխարհի առաջին մրցաշարը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրեց 2-րդ տեղը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի թիմին T-90 նորագույն տանկի ստացման սերտիֆիկատ շնորհեց:
Տանկային զորքերն ակտիվորեն մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին, պաշտպանել Հայաստանի սահմանները: