15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուղեղային կաթվածով տառապող աղջնակը երազում է դերասանուհի դառնալ և խնդրում իրեն օգնել վիրահատվել /վիդեո/

Անահիտ Գաբրիելյանը 15 տարեկան է, ծնվել է Երևանում: Ունի մանկական ուղեղային կաթված և սպաստիկ դիպլեգիա: Ինքնուրույնի չի քայլում, ձախ կոնքը լավ չի օգտագործում, նստում է իրանը կիֆոտիկ: Անցյալ տարի մեր սրտացավ հայրենակիցների շնորհիվ Անահիտի ոտքերը ՌԴ-ում վիրահատեցին, ինչի արդյունքում աղջիկն ավելի լավ է կարողանում քայլել: Եվ քանի որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, կրկին դիմում են սրտացավ մարդկանց աջակցոււթյանը: Անահիտի հետ կատարվելիք վերականգնողական թերապիան ՌԴ-ում իրականացնելու համար անհրաաժեշտ է 5000 դոլար: Անահիտը երազում է դառնալ դերասանուհի և երազում է իր հասակակիցների նման ավելի հեշտ քայլել: Եկե՛ք իրականացնենք աղջնակի երազանքը:

Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝

1510027829290100 /ՀՀ դրամ/,

1510027829290101 /ԱՄՆ դոլար/,

1510027829290149 /Եվրո/,

1510027829290158 /ՌԴ ռուբլի/,

SWIFT:ARMCAM22:
Անահիտի մայրիկի՝ Մարինե Հակոբյանի հեռախոսհամարն է՝ +37496 63 66 20:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ