11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցավոտ է լինելու. Յուրա Մովսիսյան

«Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը դեռևս լիովին չի ապաքինվել,  սակայն վերսկսել  է մարզումներն ամերիկյան ակումբի կազմում:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականում իր  տեղը կորցրած 29-ամյա Մովսիսյանը վերջին շրջանում չէր խաղում կրնկի վնասվածքի պատճառով, բայց որոշել է թիմին օգնելու համար մարզվել եւ հավաքել լավ մարզավիճակ՝ չնայած դեռ ցավեր ունի:

«Ցավոտ է լինելու, սակայն եկել է դիմանալու ժամանակը: Չէի ասի, որ շատ լավ եմ զգում: Որոշ ժամանակ չէի խաղում, այդ պատճառով ֆիզիկական վիճակս խնդիր է: Ամեն դեպքում, հիմա միայն ցավ եմ զգում, բայց կարող եմ  խաղալ այդպես: Հուսով եմ, որ ավելի վատ չի լինի: Թիմը կանոնավոր առաջնությունում ունի ընդամենը 2 խաղ, որոնցում պետք է հաղթենք: Ցանկանում եմ անել ինձանից կախված ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին»,-  նշել է Յուրա Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ