11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դասասենյակ` հերոսի անունով

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում  հանդիսավոր պայմաններում  բացվել է  դպրոցի շրջանավարտ,  ապրիլյան քառօրյա պատերազմում   զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ: Կրթօջախի աշակերտները  ներկայացրել են Սասուն Մկրտչյանի  կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը: Հուշ-ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի  ծնողները, հարազատները, զինակից  ընկերներն ու դասընկերները,  բազմաթիվ հյուրեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ