26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնորհակալ եմ բալես … նա առաջինը մտավ Շուշի /վիդեո/

Այսօր Դուշման Վարդանի(Վարդան Ստեփանյան) ծննդյան օրն է: Արցախյան պատերազմի հերոսը այսօր կդառնար 52 տարեկան:Մեր ընթերցողին ենք ներկայացնում Դուշմանի մոր հետ ունեցած մեր զրույցը Եռաբլուրում: Տեսագրությունը արված է 2013 թվականի մայիսի 9-ին:

Որդուն` Դուշման Վարդանին մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորելու եկած Զարիկ մայրիկը Եռաբլուրում շնորհավորանքներ ստացավ նաև հերոսացած որդու ընկերներց:

Մինչ Վարդանի շիրիմին մոտենալը, որդուն տված խոստման համաձայն` Զարիկ մայրիկը ամեն տարի ծաղիկներ է դնում նրա մարտական ընկերների շիրիմներին:

“Վիգենը էստեղ հարազատներ չունի, Բեյրութից էր եկել”, –Henaran.am-ի հետ հիշողություններով կիսվեց հերոսի մայրը.”Վարդանս ընթացքում տուն էր եկել, լվանալու համար վերցրի տղայիս կուրտկան, ամբողջությամբ արյուն էր, լվանում, լվանում էի` չէր մաքրվում : Վախենում էի հարցնեմ Վարդանիս, հետո իմացա, որ Վիգենը  վիրավոր պահին Վարդանիս գրկում է եղել… առաջինը Վիգենի մոտ եմ գնում, էստեղ հարազատներ չունի”:

Վիգենից հետո Արմենի, հետո մնացած ընկերների համար ծաղիկներ և համբույրներ ունի Զարիկ մայրիկը, նստում զրուցում, շնորհավորում է բոլորին մեկ-մեկ:

“Այսօրվա օրը եթե  հանկարծ իմ աչքերին արցունք երևա, հավատացնում եմ Ձեզ, որ դա հաղթանակի արցունք է, երբ ես գալիս եմ որդուս մոտ, կանգնում, ասում եմ` շնորհակալ եմ բալես, որ թուրքի ոսկին ջուրն ես լցրել, որ հողեր չկորցնենք”:

Զարիկ մայրիկը պատմեց, որ Դուշմանը զայրացել է այն զինվորների վրա, որոնք վերցրել են ազատագրված տարածքներում մնացած ավարը: Բոլորի ձեռքից հավաքել է գտած ոսկիները, ջուրը նետել, ասելով որ մեր պայքարի նպատակը այնքան վեհ է, որ չենք կարող նսեմացնել նման բաներով:

Աֆղանական պատերազմի մասնակից Վարդան Ստեփանյանը ռազմական իր տաղանդը ներդրեց հայոց հողի ազատագրման պայքարին.”18 տարեկանից հետո ես Վարդանին պատերազմներ եմ ճանապարհել ուրախ սեղաններով, երբ փամփուշտ եմ շարել ու տվել որդուս ասելով` թուրքի մոր արգանդը այնպես ոչնչացրեք, որ ազգիս համար հրեշներ չծնի”:

Վարդանը առաջինն էր, որ մտավ Շուշի ու կանգնեց Շուշվա բերդի պարիսպների վրա: Վարդանը կանխատեսում էր իր մահը, նա վստահ նետվել է պատերազմի դաշտ ասելով. “Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի”: Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի  հուլիսի3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:

Զարիկ մայրիկը այսօր հպարտ է, ասում է շատ կուզեր որ Վարդանը ամուսնանար, որդի ունենար, այդ հարցով շատ է խոսել տղայի հետ: Վարդանի հերոսական մահից հետո նրա բոլոր ընկերներն իրենց որդիներին Վարդան են անվանակոչել:

Այսօր Դուշման Վարդանի անունը կրում են 13 Վարդաններ, որոնցից մեկը Դուշմանի եղբոր զավակը և դեմքով, և բնավորությամբ հիշեցնում է հերոսին:

Դուշման Վարդանի մոր և ընկերների հիշողությունները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ