02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կներես, շտապում եմ …

Որքան հաճախ եք այս խոսքերը ասել ձեր մտերիմին, անծանոթին, ինքներդ ձեզ և Աստծուն։ Այս շտապելու վազքը 21 դարի մոլուցքն է դարձել։ Անկարևորը դրվել է առաջին տեղում, կարևորագունը՝ մղվել ետին պլան։ Փոքրիկները շտապում են մեծանալ, երիտասարդները՝ ինքնուրույնություն ձեռք բերել, մեծերը շտապում են խրատներ կարդալ… բոլորը շտապում են, բայց ոչ այն գործի մեջ, որը պիտի իսկապես սնուցի և հասունացնի նրանց կյանքը։

Ինչ-որ մեկին մերժելուց առաջ մտածեք, իսկ ինչպե՞ս կվարվեր հենց հիմա Հիսուս քո փոխարեն… գուցե հենց հիմա այդ մարդու միջոցով՝ Հիսուս քո սրտի դուռն է թակում, իսկ դու ասում ես որ շտապում ես…
Շտապող եղեք Աստծո հետ խոսելու, շտապող եղեք Աստծո խոսքը լսող լինելու, վկայելու, քաջալերելու, սիրելու, օգնելու մեջ։ Շտապող եղեք Աստծո կամքը կատարելու մեջ։ Ժամանակը որ ստացել եք Աստծուց՝ երկրի վրա ապրելու համար, օգտագործեք խոհեմությամբ՝ Աստծո հետ քայլելով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ