05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Շառ արեց»

Սպասելի և կանխատեսելի էր, որ Տիգրան Ուրիխանյանը ինձ հանիրավի ամբաստանելուց հետո կանգ չի առնելու։ Ի դեպ նշեմ, որ ես ևս առաջինը չէի։ Տիգրան Ուրիխանյանը իր վարքագծով արդեն անեկդոտիկ խոսակցությունների առիթ է հանդիսանում, քանի որ նա ըստ երևույթին առաջին տղամարդն էր, ով շառ արեց կնոջ վրա։ Իրավական պատմությունը հիշում է բազմաթիվ նեղացած կանանց, ովքեր փորձել են իրենց նեղացրած տղամարդկանց ուշադրությանն արժանանալու համար մտացածին հանցանքների մեջ մեղադրել վերջիններիս, բայց որ տղամարդը շառ անի կնոջ վրա, այստեղ Ուրիխանյանը առաջինն էր։ «Բողոք բոլորի դեմ 6-րդ վարչությունում» կարգախոսի հերթական զոհը ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանն է։ Հարգանքներիս հավաստիքը հղելով Աբովյան քրեակատարողական հիմնարկից պարոն Սաֆարյանին՝ փորձեմ մի քանի խորհուրդով օգտակար լինել նրան։

  1. Երբեք չգնաք «Ալյանս» կուսակցության գրասենյակ նույնիսկ թեյ կամ սուրճ խմելու հրավերով։ «Ալյանս»-ում տեսագրվում և Ուրիխանյանին ձեռնտու տարբերակով մոնտաժվում է ամեն ինչ։
  2. Երբեք չհավատաք Ուրիխանյանի որևէ խոսքին։ Տղամարդու արտաքինի տակ թաքնված է կանացի նենգություն։ Ցանկացած խոսք հետո կարող է օգտագործվել ձեր դեմ։
  3. Երբեք չվախենաք «Ալյանս»-ի անդամների հետ իրական կյանքում հանդիպելուց։ Այն պարզ պատճառով, որ դրանք, բացի մի քանիսից, ում Տիգրանը պահում է իր փոխարեն 6-րդ վարչությունում դիմումներ գրելու նպատակով, ֆեյսբուքյան ֆեյքեր են։
  4. Երբեք լուրջ չընդունեք Ուրիխանյանին, որովհետև նա սովորաբար կատարում է ուրիշի հրահանգները։ Իմ աջակցությունն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանին, Արտյոմ Խաչատուրյանին, Լուիզա Գումրոյանին, Ռուզան Խաչատրյանին, լուսահոգի Միքայել Դանիելյանին և մնացած բոլոր այն բազմաթիվ մարդկանց, ում դեմ տարիներ շարունակ Տիգրան Ուրիխանյանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Իսկ մենք կամաց-կամաց մոտենում ենք հրապարակային դատաքննությանը, որը խոստանում եմ կլինի շատ հետաքրքիր։

Անի Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ