21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լոռիում գերմանացի զբոսաշրջիկն ընկել է 20 մետր բարձրությամբ ժայռից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 1967 թ. ծնված Ք. Բ.-ն ընկել է ամրոցի մոտակա ժայռից՝ մոտ 20 մ բարձրությունից:
Փրկարարները զբոսաշրջիկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ