17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Օսկանյանը “քավության նոխազ”. Իրավունք

Մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված ՀՅԴ-ն բավարարվեց կեսբերան քննադատությամբ։ Այդ կուսակցությունը ներկայացնող թերթի աղբյուրները վստահեցնում են, որ ՀՅԴ-ի հետընտրական մեղմ տոնը ամենեւին էլ պատահականություն չէ։

Բանն այն է, որ ՀՅԴ-ական գործարար ու մասամբ էլ կիսաօլիգարխիկ թեւը, որն ի սկզբանե դեմ էր ընտրություններին սեփական ցուցակով առաջադրվել, հիմա բավականին կոշտ տոնայնությամբ է սկսել խոսել ի սկզբանե առաջադրվելու կողմնակից եւ համեմատաբար ավելի քաղաքականացված թեւի հետ։ ՀՅԴ-ական գործարար խավի մեղադրանքները մոտովորապես հետեւյալ բնույթի են “Ձեզ էն գլխից էլ ասում էին, որ ոչինչ դուրս չի գա: Հիմա էլ մի կողմից հերթական անգամ հանրությանը ներակայացանք շատ ցածր վարկանիշով, մյուս կողմից էլ զրկվեցինք ամեն ինչից ”:

Ի  դեպ, կան խոսակցություններ, որ մոտավորապես նույն վեճն էլ ձեւավորվել է ԲՀԿ-ի ներսում։ Այս կուսակցության գործարար թեւը, որը շատ ավելին կարող է կորցնել, ամեն ինչի մեղավոր փորձում են դարձնել Վարդան Օսկանյանին եւ նույնիսկ արդեն կիսաբերան խոսում են նրան կուսակցությունից հնարավորինս շուտ վտարելու անհրաժեշտության մասին…

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ