15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը, ստացված օպերատիվ տվյալների համաձայն իրականացնելով ստուգումներ, պարզել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր:

Ապրանքների ներկրումից առաջացած մոտ 56 մլն դրամի ԱԱՀ-ի վճարումները համապատասխան կարգով հետաձգվել են մեկ տարով, սակայն նշված կազմակերպություններն, առ այսօր, պետական բյուջե վճարում չեն կատարել: Կազմակերպությունների տնօրեն Հ.Ս.-ի հայտարարության համաձայն, ներմուծված ապրանքներն իրացվել են մեծածախ կարգով և հարկային հաշիվներ դուրս չեն գրվել: Ստուգմամբ 4 կազմակերպություններին առաջադրվել է ընդհանուր շուրջ 200 մլն դրամի  տուգանք: Հ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ