21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավ է ուշ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:

Հանդիպման ընթացքում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձել է «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել: Այս օրերին բազմաթիվ արվեստի գործիչներ բարձրաձայնում են՝  այս նախագիծը իսկական սպանդ Է հայ մշակույթի հանդեպ:

Հիշեցնենք՝  վերջին օրերին «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք էր  սկսվել change.org կայքում:

Ջաղինյանը նախագահի հետ զրույցում խոստացել է, որ  այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ