26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյումրու քաղաքապետարանում ճոխ-ճոխ խոսել են. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի. Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրումները։

 

Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լեւոն Բարսեղյանի, իրեն պատասխանել են, որ կոդոգրում ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել։ Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է դրանք վերցնել “ԱրմենՏելից”, քանի որ, որպես վճարող, միայն ինքն իրավունք ունի կոդոգրում պահանջելու։ “Հետաքրքիր է, այսքան ժամանակ ձեր փողերով ո՞ւր են զանգել, ո՞ւմ հետ են խոսել, չի բացառվում, որ 40 հազար դոլարից 20 հազարը 1-2 տեղ զանգած լինեն”,– իր կասկածները հայտնեց “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահը։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի՝ 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ՝ 2011 թվականին, 13,5 մլն՝ վերջին տասն ամսվա ընթացքում։

 

Նա նաեւ մեջբերեց իր հիմնարկի փորձը, երբ 100 հազար դրամն անցնում է, անմիջապես կոդոգրում է պահանջում՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է գումարն ավելացել, մինչդեռ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի պաշտոնյաներն աղքատ գյումրեցիների հաշվին ճոխ-ճոխ խոսել են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ