06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի

Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եւ դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առեւանգելու եւ վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երեւան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։

Հիշեցնենք, որ  նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ