3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը
Հայաստանի 3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը: «Վարչապետներին խորհուրդ եմ տալիս «կախարդական փայտիկ» անվանումը չօգտագործել տնտեսության հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա գնահատական չտվեց տնտեսության ներկայիս վիճակին: :
«Խորհուրդ եմ տալիս, որ տնտեսության հետ կապված կյանքում այդ բառը չօգտագործեն: Ես չգիտեմ առաջինը ով է ասել, որ մնացածը նույնպես շարունակել են ասել: Ի՞նչ է նշանակում կախարդական փայտիկ: Տնտեսությունն ունի իր հնարավորությունները, ներդրումային քաղաքականությունը, ֆինանսական հոսքերը և այլն: Կախարդական փայտիկը ոչ մի կապ չունի դրա հետ: Երեք վարչապետերն էլ տեղին չեն օգտագործել կախարդական փայտիկը»,- նշեց գործարարը: