29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավ կլիներ (վիդեո)

«Վազգեն Մանուկյանն առաջարկել է, իսկ մենք պաշտպանել ենք այդ առաջարկը` մտածելով, որ լավ կլինի, որ երեք նախագահները միասին նույն վայրում նշեն անկախության 25-ամյակը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էր Հանրային խորհուրդը հանդես եկել նման առաջարկով:

Ա. Սադոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք որևէ պատասխան ստացել են, ինչին նա արձագանքեց. «Որևէ մեկը պարտավոր չէ որևէ մեկի ցանկությանը պատասխանել, երբ որ այդ ցանկությունը չի ենթադրում պատասխան: Մենք ընդամենը կոչ ենք արել, որ լավ կլինի, որ բոլոր պետական գործիչները, որ այս ամբողջ ընթացքում պետականության կայացման մեջ դեր են ունեցել, անկախության տոնն է, հավաքական տոն է, միասին նշեն: Մենք բոլորովին չէինք էլ ակնկալել պատասխան, և հիմա չեմ էլ կարող ասել, բայց որքանով տեղյակ եմ, նույնիսկ գործող նախագահի կողմից պատասխան չի եղել»:

Դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարել է , թե իրենց պատգամավորներն ու առաջին նախագահը ցանկություն չունեն անկախությունը նշել հակաանկախ ուժերի հետ, Ա. Սադոյանի զայրույթն ու զարմանքն առաջացրեց.

«Արամ Մանուկյանն ո՞վ ա, ո՞ր կուսակցության դերակատարն ա»: Ըստ նրա` կուսակցության կողմից պիտի պաշտոնական դիրքորոշում լիներ, իսկ Արամ Մանուկյանն ուղղակի է նման հայտարարություն արել, և դա չի կարելի վերագրել առաջին նախագահին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ