15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում կների ժողովուրդը

«Մեր ժողովուրդը սիրում է արագ մոռանալ համապատասխան մարդկանց արարքները, իսկ դա հիմնականում  կապված է հենց գործող իշխանությունների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա պնդմամբ` իշխանությունները կարող են հենց այնպիսի կոպիտ սխալներ անել, որ ժողովուրդը կարող է ներել իշխանության, կոալիցիայի նախկին անդամներին, և սրա համար ժողովրդին մեղադրել պետք չէ: «Այստեղ իշխանությունն իր մեջ պետք է ման գա խնդիրները, թե ինքն ինչպես է վերաբերում ժողովրդին, որ վերջինս շատ արագ մոռանում է կոնկրետ նույն Արթուր Բաղդասարյանի արարքները:

Եթե ժողովրդի նկատմամբ իշխանությունները մի փոքր ճիշտ քաղաքականություն վարեն, ապա ժողովուրդը շատ լավ կհիշի, բայց խնդիրն այստեղ հետևյալն է՝ այս տարիների ընթացքում իշխանությունն ի՞նչ է արել ժողովրդի համար, որ ժողովուրդը կարողանում է մոռանալ: Մենք նաև ժամանակին շատ զարմանում էինք, թե ինչպես հասարակության կողմից մոռացվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ցուրտ ու մութ տարիները, սակայն մոռացվեց, որովհետև հասարակությունը տեսավ, թե գործող իշխանություններն ինչ անարդարություններ են գործում»,-բացատրեց Գագիկ Համբարյանը:

Ինչ վերաբերում է թե այդ նույն սկզբունքով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մոռացության կմատնվի նախկին կոալիցիոն գործընկերների` ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի արարքները, ապա քաղաքագետը նշեց, որ ՕԵԿ-ը «rebrendinbg» եղավ, երբ դարձավ «Հայկական վերածնունդ», որպեսզի հասարակության միջից հանի 2008 թվականի «մարտի 1-ի» դեպքերից հետո իշխանության հետ ունեցած համագործակցության համար եղած մեղադրանքները: «Իսկ ԲՀԿ-ի պարագան այլ է, այն, ինչ կար Գագիկ Ծառուկյանի ժամանակ որպես ԲՀԿ, այն չէ, ինչ մենք ունենք Նաիրա Զոհրաբյանի օրոք, դրանք տարբեր ուժեր են, և հիմա ինչքան էլ ուզում է որևէ մեկը փորձեր կատարի Գագիկ Ծառուկյանին առաջ տանել որպես ԲՀԿ առաջնորդ, դա այդպես չէ, միայն նրա վերադառնալու դեպքում ԲՀԿ-ը նույն ասոցացումը կունենա ընտրողների մոտ»:

Քաղաքագետը հավելեց` խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը հետագայում հեշտությամբ պառակտվում են, ինչի վկայությունը «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես կուսակցություններն են: Եվ որպեսզի հերթական պառակտում տեղի չունենա, քաղաքագետը խորհուրդ տվեց ընդդիմության մեջ սերնդափոխություն իրականացնել՝ ազատվել «բրենդային» դարձած դեմքերից:

«Կա խմբակցություն «Ժառանգություն» և կուսակցություն «Ժառանգություն»: Սրանք միանշանակ տարբեր բաներ են: Նույնը՝ ՀԱԿ-ի դեպքում է: Ուստի, հերթական պառակտում թույլ չտալու համար, ընդդիմադիրներն իրենց նախընտրական ցուցակներում պետք է ներգրավվեն կուսակիցների, ոչ թե «բրենդային» դեմքերի միջոցով ներթափանցեն ԱԺ ու խայտառակ լինեն»,- ընդգծեց քաղաքագետը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ