Էջմիածնում ընտրությունները եղել են թափանցիկ.Վարդան Վարդանյան
«Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունները անցել են խաղաղ և թափանցիկ : Որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Քաղաքապետի երեք թեկնածուներն էլ ունեցել են վստահված անձինք բոլոր 23 տեղամասերում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը:
Վարդանյանը փոխանցեց, որ որևէ դիմում-բողոք չի գրանցվել:
«Բոլոր տեղամասերում եղել են ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ,այդ թվում միջազգային դիտորդներ: Դուք կարող եք հետաքրքրվել նաև դիտորդական կառույցներից»,-խորհրդի կարգով հավելեց Վարդան Վարդանյանը: