ԿԳԲ-ում խորհրդակցում են. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են կայանում, իսկ քննարկման թեման ներքաղաքական վիճակն է:
“Ամենայն հավանականությամբ, առաջիկա քաղաքական զարգացումները պարզապես մտահոգել են իշխանություններին ու նրանք ի սկզբանե փորձում են հակաքայլեր ձեռնարկել: Չի բացառվում, որ այս լուրերը հենց շրջանառության մեջ են դնում իշխանությունները՝ հասարակության մոտ վախի մթնոլորտ ձեւավորելու համար”,-գրում է թերթը, նշելով, որ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը լուրը համարում է բացարձակ սուտ: