02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր սպասելիքները կարդարանա՞ն

«Եթե տնտեսագիտական առումով մոտենանք հարցին, դրան չոր պատասխան տալ չեմ կարող: Բայց քաղաքական տեսանկյունից այդ քայլը ողջունելի է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու վերաբերյալ:

Վահան Բաբայանն ընդգծեց՝ դեռ վաղ է ասել՝ ինչ արդյունքի կհասնի նորանշանակ վարչապետը, բայց, անշուշտ, ողջունելի է, որ նա ցանկանում է քայլեր ձեռնարկել՝ դրական արդյունք ստանալու ակնկալիքով:

«Սակագներն էժանացնելու համար, կարծում եմ, ռեսուրսներ կարելի է հայթայթել: Իսկ այն հանգամանքը, որ նա Կառավարության նիստի ընթացքում նկատողության արեց ոմանց ու խիստ դիտարկումներ ներկայացրեց, կարծում եմ՝ մոտեցումների խնդիր է: Յուրաքանչյուրն իր ոճն ունի՝ համակարգեր կառավարելու համար: Նոր վարչապետն էլ իր մետեցումներ ունի: Ժամանակի ընթացքում հասկանանք՝ մեր սպասելիքները որքանով կարդարանան», – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ