Գագիկ Խաչատրյանին նոր պաշտոն. Ժամանակ
ՀՀ կառավարությունում տեղի ունենալիք կառուցվածքային փոփոխությունների առնչությամբ նոր տեղեկություններ են բացահայտվում։ Թերթի տեղեկություններով պետեկամուտների կոմիտեն, այնուամենայնիվ, բաժանվելու է:
Հարկային ծառայությունը կմտնի ֆիննախարարության կազմ, իսկ նոր գերատեսչությունում առայժմ նախարարի պաշտոնում կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդպիսով հարկային ծառայությունը ֆիննախի հետ միասին իր գործունեությամբ հաշվետու կլինի ԱԺ-ին, եւ Գ. Խաչատրյանը մյուս նախարարների նման ստիպված կլինի վերջապես պատասխանել պատգամավորների հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների, Մաքսային ծառայությունը մնալու է որպես առանձին կառույց, որի ղեկավար կնշանակվի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:
Թերթը հիշեցնում է, որ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես խոսակցություններ շրջանառվեցին, թե Մ. Պողոսյանը նշանակվելու է մաքսայինի պետ, բայց այն ժամանակ դա տեղի չունեցավ: