21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Նրանք, ովքեր բոյկոտում են, իրենք են կորցնում. Շարմազանովը՝ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գլխավոր դատախազի և ՀՌԱՀ անդամի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ Արթուր Դավթյանն ու Տիգրան Հակոբյանն այն մարդիկ են, ովքեր կարող են զարգացնել իրենց ոլորտները:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ ու ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել դատախազի քվեարկությանն, ապա ԱԺ փոխնախագահն ասաց. «Պատմությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հրաժարվում են, ովքեր բոյկոտում են, իրենք են կորցնում, ոչ թե ընտրողներն ու ընտրության մասնակիցները»: Նկատենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն երեկ հայտարարել էր, որ խմբակցության այն պատգամավորներն, ովքեր նաև կուսակցության անդամ են, չեն մասնակցելու քվեարկությանը, սակայն, ինչպես նկատեցինք՝ այլ պատգամավորներ, ովքեր չեն կիսում խմբակցության տեսակետը, մասնակցեցին քվեարկությանը:

Այս մասին Է. Շարմազանովն էլ ասաց, որ հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բազմաշերտ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ