16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել /ֆոտո/

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016թ. հուլիսի 6-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար, զեղչի քարտեր, բանկային քարտ, որից նույն օրը բանկոմատից գումար է կանխիկացվել:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է սպորտային հագուստով միջին տարիքի կիսաճաղատ տղամարդը բանկոմատից գումար կանխիկացնում՝ գողացված բանկային քարտով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

«Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ