17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռների թիվը քիչ է. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց երկրում արդարության ճգնաժամի մասին, թե ինչպե՞ս է պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել:

Դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ արդարության պակասի հետ կապված խնդիր տեսնում է, մանավանդ` դա խնդիր է հանրային ընկալման մեջ: «Ես սրա լուծումը տեսնում եմ մեր գործունեության հրապարակայնության մեջ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի վճիռներին, որոնցով անհանգստացած էր նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ապա Արթուր Դավթյանը չի կարծում, թե Եվրոպական դատարանի վճիռների համար կոնկրետ որևէ դատավոր պետք է պատասխանատվության ենթարկվի, այլ կարծում է, որ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռները պարզապես հաշվի կառնվեն դատական պրակտիկայում:

Ըստ նրա՝  ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռների թիվը քիչ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ