14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա նայեք առաջ ու հաջողություն մաղթեք հաջորդ կառավարությանը. Է. Շարմազանով

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նրա անձնական որոշումն էր:

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անհրաժեշտություն չէր արդյոք, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է՝ անձնական որոշումը անհրաժեշտությամբ չէ՞ պայմանավորված: Դուք Հովիկ Աբրահամյանի ելույթից հասկացաք, որ դա անձնական կապրի՞զ էր, ոչ, սա պետության համար անհրաժեշտություն էր, ու ինքը որպես պետական գործիչ գնաց այդ քայլին»:

ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց նախկին վարչապետի «պետականամետ դիրքորոշումը», ով դրանով օրինակ ծառայեց ապագա ու ներկա պաշտոնյաների, որ նրանք չմտածեն, թե կա «վերմակը միայն իրենց վրա չպետք է գցեն, երբ կա պետական շահ»:

«Ես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը դրական եմ գնահատել ու գնահատում: Պարոն Աբրահամյանն ու նախկին կառավարությունը մինիմումի են հասցրել վտանգները, որի առաջ կանգնած էր Հայաստանը: Հիմա նայեք առաջ ու հաջողություն մաղթեք հաջորդ կառավարությանը»,- նշեց Է. Շարմազանովը:

Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարը սկսելու է հենց իր մերձավորներից, բայց նրանցից որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, նա արձագանքեց. «Մի անձնավորեք, Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը… Բացթողումների ու թերությունների պատասխանատուն ՀՀԿ-ն է: Մենք 99-ից սկսած և՛ բացասականի տերն ենք, և՛ դրականի; Իսկ հիմա նոր իրողություններ են: Հայաստանում բարեփոխումների շրջան է մեկնարկել. գուցե, պատմաբաններն այս շրջանը որակեն որպես բարեփոխումների աշուն»:

Ըստ նրա՝ քաղաքական կամքի իրականացման պարագայում հաջորդ ընտրությունները կլինեն աննախադեպ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ